Ստեփանակերտում հակառակորդի ԱԹՍ է խոցվել

21:20, 31 Հոկտեմբեր, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները Ստեփանակերտում  հակառակորդի անօդաչու թռչող սարք են խոցել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց  Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը:

«Ստեփանակերտի երկնքում նկատվել էր անօդաչու թռչող սարք, մեր զինված ուժերին հաջողվեց խոցել այն: ԱԹՍ-ը ընկել է մոտակա անտառները»,- ասաց Թադևոսյանը:


© 2009 ARMENPRESS.am