ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել մարդու համար ֆոսֆորային ռումբի վտանգի մասին

21:03, 31 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել է մարդու համար ֆոսֆորային ռումբի վտագների մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՊՆ-ն նշում է, որ ֆոսֆորը կարող է հանգեցնել ոսկորների և ոսկրածուծի վնասմանը, ինչպես նաև հյուսվածքների մահվան:

Տեսանյութում ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի քիմիական անվտանգության ապահովման բաժանմունքի պետ Ռաֆայել Փնջոյանը պատմում է, որ սպիտակ ֆոսֆորը ինքնաբռնկումից հետո կարող է առաջացնել մոտ 1300 ℃:

«Այրման ժամանակ տեղի է ունենում խիտ ծխարտադրություն և խեղդող ազդեցություն է ունենում»,- ասել է Փնջոյանը:

Նման ռումբի ոչնչացման գոտի ընկած անձը կարող է մահացու վնասվածքներ ստանալ՝ մասնավորապես խորը այրվածքներ:  Բուժաշխատողը, որը ցուցաբերում է բժշկական օգնություն և սպասարկում ֆոսֆորից այրվածքներ ստացած անձին՝ պետք է վերապատրաստված լինի, այլապես կարող է վերքի բուժման ընթացքում ևս այրվածք ստանալ:

« Նման ռումբի կիրառման դեպքում պետք է հնարարավորինս հեռու մնալ դեպքի վայրից, իսկ եթե հնարավոր չէ խուսափել, պետք է պատսպարվել չհրկիզվող շինություններում և հնարավորինս հեռու մնալ  դյուրավառ իրերից»,- նշել է Փնջոյանը:

Ավելի վաղ, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հրատապ քննության արդյունքներով, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքներով հաստատվել էր Ադրբեջանի կողմից ֆոսֆոր պարունակող զենքի օգտագործման փաստը:

 

 


© 2009 ARMENPRESS.am