Հանրապետությունում նոյեմբերի սկզբին օդի ջերմաստիճանը կնվազի
13:02, 31 Հոկտեմբեր, 2020ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8մ/վ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-3-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
© 2009 ARMENPRESS.am