Հայկական կողմը ուսումնասիրում է Ադրբեջանի կողմից ֆոսֆորային արկեր կիրառելու մասին տեղեկությունը

22:58, 30 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմը ուսումնասիրում է Ադրբեջանի կողմից ֆոսֆորային արկեր և միջոցներ կիրառելու մասին տեղեկությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ուսումնասիրում ենք ֆոսֆորային արկերի և միջոցների կիրառությունը: Ընդհանուր առմամբ Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ, հատկապես Շուշիում, Ստեփանակերտում, Մարտունիում, Մարտակերտում, Ասկերանում և այլ բնակավայրերում հանցագործության և մարդկանց դեմ արգելված զինատեսակների կիրառության մասով ևս մեկ անգամ ուզում եմ նշել, որ սա պետք է լինի աշխարհի ուշադրության կենտրոնում»,- ասաց Հովհաննիսյանը:

Համացանցում տեղեկություններ են տարածվել, որ Ադրբեջանի զինված ուժերը սկսել է կիրառել ֆոսֆորային արկեր: Նմանատիպ արկերի կիրառման վերաբերյալ նաև տեսանյութ է տարածվել:


© 2009 ARMENPRESS.am