Հակառակորդը Շուշին թիրախավորելու փորձ է արել. հարված է եղել քաղաքին հարակից ձորակի ուղղությամբ

17:34, 30 Հոկտեմբեր, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական զինված ուժերը փորձել են թիրախավորել Արցախի Շուշի քաղաքը, հարվածը, սակայն, եղել է հարակից ձորակի ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Հակառակորդը փորձում էր թիրախավորել Շուշին, սակայն հարվածը եղավ հարակից ձորի ուղղությամբ: Հեռվից այս պահին էլ ձայներ են լսվում: Քիչ առաջ էլ ճշտեցինք, որ այդ ուղղությամբ շարունակվում են ռազմական գործողությունները, ինչպես նաև աշխատում է հայկական կողմի ՀՕՊ-ը»,- նշեցին ԱԻՊԾ-ից:


© 2009 ARMENPRESS.am