Թուրքիայի արևմուտքում երկրաշարժի հետևանքով կան զգալի ավերածություններ

17:20, 30 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արևմուտքում 6.6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Իզմիրի մարզի Սեֆերիhիսար քաղաքի շրջանում:

Թուրքական լրատվամիջոցների և ականատեսների հաղորդումների համաձայն՝ երկրաշարժը զգացվել է երկրի արևմտյան մարզերում և Ստամբուլում:

Իզմիրի  քաղաքապետի գլխավոր քարտուղար Բուգրա Գյոկչեն հայտարարել է, որ երկրաշարժը Թուրքիայի արևմուտքում զգալի ավերածությունների է հանգեցրել, քաղաքում մի շարք տներ են փլվել: «Մենք տեղեկություններ ունենք, որ Բուջա, Բայրաքլի, Բորնովա շրջաններում մի քանի շենքեր ավերվել են»,- ասել է Գյոկչեն NTV հեռուստաալիքի եթերում:

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ տեղեկություններ են ստացել Իզմիրի Բորնովա և Բայրաքլի շրջաններում 6 շինությունների ավերման մասին:

Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան: 

 


© 2009 ARMENPRESS.am