Պենտագոնը կատարել Է Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հերթական փորձարկումը

15:17, 30 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը կատարել Է Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հերթական արձակումը, որպեսզի ստուգի դրա համակարգերի հուսալիությունը: Հոկտեմբերի 29-ին այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Գլոբալ հարվածի հրամանատարության մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մամուլի ծառայության տվյալներով՝ արձակումը կատարվել Է Կալիֆոռնիայի նահանգի Վանդենբերգի ավիաբազայի հորանից: Հրթիռի վարժական գլխամասը հաղթահարել Է շուրջ 6,75 հազար կիլոմտեր եւ Խաղաղ օվկիանոսում խոցել թիրախը Քվաջալեյն օղակղզու (Մարշալյան կղզիներ) շրջանում:

«Փորձարկման արաձակումները հաստատում են, որ միջմայրցամաքային բալիսիտիկ հրթիռների համակարգերը ճշգրիտ են եւ հուսալի»,- նշված Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Ամերիկացի փորձագետների տեղեկատվությամբ՝ ռազմաօդային ուժերի տնօրինության տակ կա 400 Minuteman III հրթիռ, որոնց վրա տեղակայված Է մեկական մարտալիցք՝ 300 կամ 335 կիլոտոննա հզորությամբ: Պենտագոնը մտադիր Է Minuteman III-երը մշակման փուլում գտնվող նոր հրթիռներով փոխարինումն իրականացնել 2036 թականին: Դրա համար կարող Է ծախսվել գերատեսչության բյուջերի ավելի քան 6 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am