«Դվինը» հաղթել է «Սուպերսոնիքսին». բասկետբոլի Ա լիգա

08:53, 30 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի Ա-Լիգայի կանոնավոր առաջնության 5-րդ տուրի շրջանակում կայացած «Դվին»-«Սուպերսոնիքս» խաղում հաղթանակն ուղեկցեց տանտերերին՝ 102-85:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ամերիկյան թիմը հաղթեց երկրորդ ու չորրորդ քառորդներում, մյուս 2 քառորդում ուժեղ գտնվեց «Դվինը»:

Խաղում ամենաարդյունավետը «Դվինից» Կամերուն Բուրհանոնն էր՝ վաստակած 26 միավորով: Նա նաև 8 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին ու իրականացրեց 6 արդյունավետ փոխանցում:

5 տուրից հետո «Դվինը» ունի 3 հաղթանակ, իսկ «Սուպերսոնիքսը» մեկ խաղում հաղթել է, մյուսում՝ պարտվել:

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am