«Ռոմա»-ն ոչ-ոքի է ավարտել հանդիպումը Սոֆիայի «ԲԿՄԱ»-ի հետ

08:45, 30 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի խմբային փուլի շրջանակներում միմյանց դեմ մրցել են «Ռոմա»-ն և Սոֆիայի «ԲԿՄԱ»-ն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հռոմում կայացած խաղում երկու թիմերը չեն օգտագործել իրենց հնարավորությունները և հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 0:0 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց միայն առաջին խաղակեսին:

Այս տուրից հետո «Ռոմա»-ն խմբում 4 միավորով դեռևս երկրորդն է: Նույնքան միավոր ունի նաև «Կլուժ»-ը:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am