Ժնևում հոկտեմբերի 30-ին կկայանա Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը

22:10, 29 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժնևում հոկտեմբերի 30-ին կկայանա Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Իգոր Պոպով-ՌԴ, Ստեֆան Վիսկոնտի-Ֆրանսիա, Էնդրյու Շոֆեր-ԱՄՆ) հանդիպումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 29-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Հոկտեմբերի 30-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնելու է Ժնև, որտեղ հանդիպում է ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»,- ասաց Նաղդալյանը:

Մամուլի խոսնակը հավելեց, որ այս պահին տեղի է ունենում Մնացականյանի և Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սեյեդ Աբաս Արաղչիի հանդիպումը:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

Նորայր Շողիկյան

 


© 2009 ARMENPRESS.am