Իլհամ Ալիևն իր կեղծ պնդումներով փորձել է ապակողմնորոշել Իրանի նախագահի հատուկ բանագնացին  

19:53, 29 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին Բաքվում Իրանի նախագահի հատուկ բանագնաց Աբբաս Արաղչիի հետ հանդիպմանը, անդրադառնալով Արցախի պատմամշակութային և կրոնական ժառանգությանը, միտումնավոր կեղծ պնդումներ է արել՝ նշելով, թե Արցախի տարածքում գտնվող մշակութային և կրոնական կոթողները, մասնավորապես, մզկիթները գտնվում են ավերված վիճակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ըստ փորձագետների, զարմանալի չէ, որ Ադրբեջանը, Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին երկու անգամ միտումնավոր հրթիռակոծելուց հետո, խոսում է պատմամշակութային ժառանգության պաշտպանության մասին: 

Ադրբեջանի ղեկավարին թերևս պետք է հիշեցնել, որ ի տարբերություն Բաքվի իշխանությունների, որոնց որոշմամբ Բաքվի կենտրոնում 2017 թ․ քանդվեց 19-րդ դարի մզկիթներից մեկը, Արցախի իշխանությունների անմիջական ջանքերով 2019թ․ ամբողջությամբ վերակառուցվեց և վերանորոգվեց Շուշիի մզկիթը:


© 2009 ARMENPRESS.am