«Փյունիկ»-ի ֆուտբոլիստը վիրահատվել է Գերմանիայում

19:43, 29 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ»-ի ֆուտբոլիստը վիրահատությունից հետո կրկին միացել է թիմին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Մագոմեդ Մուսալովը, ով «Լոռիի» դեմ խաղում վնասվածք էր ստացել, հոկտեմբերի 22-ին բարեհաջող վիրահատվել է Մյունխենում։ Նա արդեն վերադարձել է Երևան։

Պրեմիեր լիգայի 9-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը «Ուրարտուն» է, որն ունի 13 միավոր: 9-ական միավոր ունեն «Ալաշկերտը», «Վանը», «Լոռին» և «Արարատը»: «Փյունիկ»-ն ունի միայն 5 միավոր և մրցաշարային աղյուսակում նախավերջին տեղում է:

 

 


© 2009 ARMENPRESS.am