Սելին Դիոնը նկարահանվելու Է ռոմանտիկ դրամայում

13:10, 29 Հոկտեմբեր, 2020
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սելին Դիոնը, Սեմ Հյուենը եւ Փրյանկա Չոփրա Ջոնասը խաղալու են "Text for You" ("Հաղորդագրություն քեզ համար") ռոմանտիկ դրամայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Variety-ն: Ֆիլմը փաստորեն դառնալու Է “SMS Fur Dich” գերմանալեզու ժապավենի ռեմեյքը, որի հիմքում ընկած Է Սոֆի Քրամերի վեպը: Ողբերգաբար մահանում Է աղջկա փեսացուն: Որոշ ժամանակ անց նա սկսում Է ռոմանտիկ հաղորդագրություններ ուղարկել փեսացուի շարժական հեռախոսի համարին: Պարզվում Է, որ այն արդեն պատկանում Է քաղաքի մյուս ծայրում գտնվող մի մարդու, որի սիրտը նույնպես կոտրված Է: Նրանք հանդիպում եւ հասկանում են, որ իրենց միջեւ ինչ-որ կապ կա, բայց նրանք անցյալից չեն կարողանում ազատվել: Սելին Դիոնի երաժշտությունը նրանց վերստին շանս Է տալիս՝ հավատալ սիրուն: Ռեժիսորն ու սցենարի հեղինակը Ջեյմս Ս.Ստրաուզն Է («Անհավատալի Ջեսիկա Ջեյմսը»): Ռելիզի ենթադրվող ամսաթիվը դեռ չեն հայտնում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

© 2009 ARMENPRESS.am