Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների Ժնեւում ծրագրված հանդիպումը չի կայանա

12:45, 29 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի՝ հոկտեմբերի 29-ին Ժնեւում ծրագրված հանդիպումը չի կայանա։

Ռուսական լրատվամիջոցները որպես նոր հանդիպման օր նշում են հոկտեմբերի 30-ը:

Հանդիպման մասին հայտարարել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 26-ին: 

 


© 2009 ARMENPRESS.am