ԱԻ պետական ծառայության աշխատակիցների թիրախավորումը պատերազմական հանցագործություն է. ԱՀ ՄԻՊ

23:42, 28 Հոկտեմբեր, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդասիրական գործառույթներ իրականացնող անձանց և հաստատությունների թիրախավորումը ևս մեկ անգամ փաստում է, որ Ադրբեջանը առանց կաշկանդվելու իրականացնում է պատերազմական ծանրագույն հանցագործություններ՝ անտեսելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարության մեջ։

Ադրբեջանի կողմից Շուշի քաղաքի հոկտեմբերի 28-ի հրթիռակոծության հետևանքով Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) աշխատակիցներ Գեղամ Գրիգորյանը, Կարոտ Բաղրյանը և Հարութ Ապրեսյանը մարդասիրական առաքելություն իրականացնելիս ստացել են մարմնական վնասվածքներ:

Նախնական տեղեկություններով՝ վնասվածքները հասցվել են կասետային  «Սմերչ»  համազարկային կրակի ռեակտիվ համակարգի հրթիռի պայթյունից:

Հոկտեմբերի 2-ին Ադրբեջանը թիրախավորել էր Արտակարգ իրավիճակների պետական ծառայության շենքը, որի հետևանքով հումանիտար գործառույթ իրականացնող մարմնի 1 աշխատակից զոհվել է, իսկ 6-ը՝ ստացել տարբեր աստիճանի վիրավորումներ:

 


© 2009 ARMENPRESS.am