Պեսկովն ընդգծել Է Ռուսաստանի հավատարմությունը միջազգային պարտավորություններին

16:04, 28 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը միջազգային իրավունքի բոլոր կառույցների պատասխանատու մասնակիցն Է, միջազգային պայմանագրերի գծով բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով առաջին ընթերցմամբ նախագծերի ընդունումը, որոնք ամրապնդում են ՌԴ Սահմանադրության գերակայության լրացուցիչ երաշխիքները:

Պետդուման հոկտեմբերի 27-ի լիագումար նիստում առաջին ընթերցմամբ ընդունել Է նախագծերի փաթեթը, որոնք ամրապնդում են ՌԴ Սահմանադրության գերակայության լրացուցիչ երաշխիքները եւ Ռուսաստանի տարածքում դրա գործողության գերակայությունը: Նախաձեռնությունների հեղինակը դարձել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Միջազգային պայմանագրերի գծով բոլոր պարտավորությունները, բնականաբար, մնում են ուժի մեջ: Ռուսաստանը պահպանում Է իր հավատարմությունը, միջազգային իրավունքի բոլոր կառույցների պատասխանատու մասնակիցն Է»,-ասել Է նա, պատասխանելով այն հարցին, թե դա ինչպես կազդի միջազգային իրավունքի գործիքակազմի հետ Ռուսաստանի փոխգործակցության վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am