Արցախում ճշտում են Ստեփանակերտի ուղղությամբ F-16-ի կիրառման տեղեկությունների իսկությունը

15:37, 28 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում ճշտում են մայրաքաղաք Ստեփանակերտի ուղղությամբ թուրքական F-16 կործանիչների կիրառման տեղեկությունների իսկությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

Արցախի նախագահի մամուլի խոսնակը նշեց, որ առաջիկայում այդ մասին կտեղեկացնեն:

Ադրբեջանական զինված ուժերը կրկին թիրախավորել են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը: Արցախի տեղեկատվական շտաբից հաղորդում են, որ հակառակորդը թիրախավորել է Ստեփանակերտի ծննդատունը։ Տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են: Տեղեկություններ են շրջանառվում, որ հակառակորդը Ստեփանակերտի ուղղությամբ կիրառել է F-16 կործանիչ:

[gallery id= 64079]

© 2009 ARMENPRESS.am