Իրանի հարձակողական բրիգադի որոշ ստորաբաժանումներ կտեղակայվեն հյուսիսարևմտյան սահմաններին

15:31, 28 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի բանակի ցամաքային ուժերի հյուիսարևմտյան շրջանի շտաբի հրամանատար Ալի Հաջիլուն հայտնել է, որ բանակի 321-րդ հարձակողական շարժական բրիգադի որոշ ստորաբաժանումներ տեղակայվելու են երկրի հյուսիսարևմտյան սահմաններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է IRNA գործակալությունը:

Նա ընդգծել է, որ բանակը խստորեն պայքարելու է Իրանի անվտանգությանն ուղղված ցանկացած սպառնալիքի դեմ: «Մեր թշնամիները թող իմանան, որ եթե Իրանի անվտանգության դեմ որևէ գործողություն իրականացնեն, ձեռքները կկտրենք»,-նշել է Հաջիլուն:


© 2009 ARMENPRESS.am