Կորոնավիրուսի հետևանքով մահացել է ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը

14:52, 28 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 72 տարեկանում COVID-19-ի հետևանքով հոկտեմբերի 28-ին մահացել է ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:

«Նրա վիճակը գնահատվում էր ծանր և ուներ ուղեկցող հիվանդություններ: Եղիազարյանը բուժում է ստացել մոտ 10 օր»,- նշեց Դերձյանը:

Հոկտեմբերի 28-ի ժամը 11:00-ի դրությամբ COVID-19-ի հետևանքով Հայաստանում մահացել է 1243 քաղաքացի:

Լիլիթ Դեմուրյան

 


© 2009 ARMENPRESS.am