ՀՀ ՊՆ-ն հերքում է Սմերչով Բարդային հարվածելու մասին Ադրբեջանի կեղծիքը

14:13, 28 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի հերթական կեղծիքը` իբր Հայաստանը Սմերչով հարվածել է Բարդային։ 

«Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը, թե, իբր, Հայաստանի ԶՈւ-ն Սմերչով հարվածել է Բարդա քաղաքին, անհիմն և կեղծ է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  հայտարարել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։


© 2009 ARMENPRESS.am