Իրանի ԱԳ փոխնախարարը մեկնել է Բաքու իրենց նախաձեռնած խաղաղության ծրագիրը ներկայացնելու

13:50, 28 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբբաս Արաղչին Բաքու է մեկնել որպես հատուկ բանագնաց Իրանի նախաձեռնած ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացն առաջ մղելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հաղորդում է ԻՌՆԱ գործակալությունը, այցի ընթացքում նախատեսված են քննարկումներ Ադրբեջանի պաշտոնյաների հետ:  Արաղչին հայտնել է, որ կլինեն այցելություններ նաև տարածաշրջանի այն երկրներ, որոնք կարող են նպաստել երկու երկրների միջև կոֆլիկտի հանգուցալուծմանը: Այցելությունների ժամանակ կներկայացվեն երկարատև խաղաղության հաստատման Իրանի Իսլամական Հանրապետության նախաձեռնության մանրամասները:

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, հոկտեմբերի 27-ին ԻԻՀ խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովում մասնակցելով Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումներին նվիրված քննարկմանը, հայտարարել էր, որ Իրանը ԼՂ հակամարտության մշտական կարգավորման համար նախագիծ է մշակել, որն պետք է ներկայացնեն Բաքվում, Երևանում, Մոսկվայում։ Զարիֆը հավելել է, որ իրենց անհանգստացնում է տարածաշրջանում թաքֆիրի ահաբեկիչների ներկայությունը:


© 2009 ARMENPRESS.am