Ադրբեջանի ևս մեկ անօդաչու թռչող սարք է խոցվել

10:37, 28 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Պաշտպանության բանակն Ադրբեջանի ևս մեկ անօդաչու թռչող սարք է խոցել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ 

«Առավոտ բարի լույսով ևս մեկ ԱԹՍ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Ստեփանյանը։ 

Վերջին անգամ ադրբեջանական կորուստների վերաբերյալ հոկտեմբերի 26-ին հրապարակված տվյալներով հայկական կողմը խոցել է Ադրբեջանի 220 ԱԹՍ։ 


© 2009 ARMENPRESS.am