Պոմպեոն հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ

18:36, 27 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Պետքարտուղարությանը պաշտոնական կայքը:

Պոմպեոն Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին կոչ է արել կատարել հրադադարի ռեժիմի պահպանման պարտավորությունը:

Վաշինգտոնում Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցություններին արդյունքներով հոկտեմբերի 26-ին առավոտյան 8:00-ից հայտարարվել էր մարդասիրական հրադադար: Սակայն այն հրադադարի հենց առաջին րոպեներից մինչ այս պահը խախտում է հրադադարը:  


© 2009 ARMENPRESS.am