ԱԱԾ սահմանապահ զորքերի շտաբի պետ Գագիկ Թևոսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից

16:07, 27 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի շտաբի պետ Գագիկ Թևոսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից։

ԱԱԾ մամուլի կենտրոնից նշեցին, որ ԱԱԾ սահմանապահ զորքերի շտաբի պետի պաշտոնում նշանակվել է ՀՀ ԱԱԾ ՍԶ հրամանատարի 1-ին տեղակալ, գնդապետ Արման Գասպարյանը։

 


© 2009 ARMENPRESS.am