Օգտատերերը հայտնում են Google-ի աշխատանքում խափանման մասին

10:57, 27 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 27-ին Google-ի որոնման համակարգում խնդիրներ են դիտվում աշխարհի մի քանի երկրներում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդվում Է Downdetector ծառայության Էջում, որը հետեւում Է հանրաճանաչ ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին:

Օգտատերերից անսարքությունների համար ամենից շատ գանգատներ են ստացվում ԱՄՆ-ից, Մեքսիկայից, Պերուից, Բրազիլիայից, Ճապոնիայից եւ Եվրոպայի որոշ երկրներից: Ռուսաստանում խնդիների են հանդիպել առավելապես Մոսկվայի եւ Պերմի բնակիչները, բայց նրանց թիվն աննշան Է: Ծառայության տվյալներով՝ Google-ի օգտատերերի 63 տոկոսը հայտնում Է դժվարությունների մասին իրենց օգտահաշիվներ մտնելու փորձ անելիս, իսկ 36 տոկոսի մոտ խնդիրներ են առաջանում որոնման հարցում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am