«Միլան»-«Ռոմա» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի, Մխիթարյանը մասնակցել է խաղին

07:03, 27 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 5-րդ տուրի շրջանակում «Միլանը» սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Ռոմա»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գոլառատ խաղն ավարտվեց ոչ-ոքի` 3:3 հաշվով: «Գայլերի» կազմում աչքի ընկան Էդին Ջեկոն, Ջորդան Վերետուն և Մարաշ Կումբուլան:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Այս տուրից հետո «Ռոման» մրցաշարային աղյուսակում 9-րդն է, իսկ «Միլանը» շարունակում է գլխավորել այն:

 

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am