Արցախի Պաշտպանության բանակը Ադրբեջանի զինված ուժերի ևս երկու ԱԹՍ է խոցել

22:59, 26 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Պաշտպանության բանակը Ադրբեջանի զինված ուժերի ևս երկու անօդաչու թռչող սարք է խոցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Թշնամական երկու անհյուրընկալ ԱԹՍ-ներ քիչ առաջ ցած ընկան, մեր տղաների վարպետության շնորհիվ: Փա ՛ռք Հայոց Բանակին»,- գրել է Պողոսյանը:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի և ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմը խոցել է հակառակորդի առնվազն 222 ԱԹՍ:

 


© 2009 ARMENPRESS.am