Ստեփանակերտում և հարակից տարածքում սակրավորները ոչնչացնում են զենք- զինամթերք. պայթյունը խուճապի առիթ չէ

12:11, 26 Հոկտեմբեր, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում և քաղաքի հարակից տարածքում սակրավորներն իրականացնում են զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանք:

Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: «Այս պահին ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերն աշխատում են Ստեփանակերտում և քաղաքի հարակից տարածքում։ Հայտնաբերված զենք-զինամթերքը ոչնչացվում է տեղում։ Ուստի, խնդրում ենք, պայթյուններ լսելու դեպքում, խուճապի չմատնվել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում են ծառայությունից։


© 2009 ARMENPRESS.am