Ադրբեջանը խախտելով հումանիտար հրադադարը հարվածներ է հասցրել Մարտունու ուղղությամբ

11:45, 26 Հոկտեմբեր, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական կողմը հոկտեմբերի 26-ին հրադադարի ռեժիմը խախտել է նաև Արցախի խաղաղ բնակավայրերում։ «Արմենպրես»-ին այս տեղեկացնում են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: «Քիչ առաջ թշնամին Մարտունի քաղաքի վրա կիրառեց ռազմական ավիացիա, կոպտորեն խախտելով մարդասիրական նպատակներով ձեռք բերված կրակի դադարի մասին պայմանավորվածությունը»,- նշում են ԱԻՊԾ-ից:


© 2009 ARMENPRESS.am