Ստեփանակերտում միացել է օդային տագնապի ազդանշանը. ԼՐԱՑՎՈՂ

16:12, 25 Հոկտեմբեր, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում միացել է օդային տագնապի ազդանշանը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը։

Լրացուցիչ տեղեկություններ կհաղորդվեն:

16:17 - «Արմենպրես»-ի թղթակիցը հայտնում է, որ Ստեփանակերտում օդային տագնապի ազդանշանն ավարտվել է։

16:27 - «Արմենպրես»-ի թղթակիցը հայտնում է, որ Ստեփանակերտում օդային տագնապ ազդանշանը կրկին միացել է։

17:43- Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը «Արմենպրես»-ին հայտնեց, որ Ստեփանակերտում նկատվել էր անօդաչու թռչող սարք, դրա հետևանքով օդային տագնապ էր հայտարարվել, սակայն այն ժամը 17։00-ի սահմաններում ավարտվել է: Թադևոսյանը չի հստակեցրել` ԱԹՍ-Ն եղել է հետախուզական, թե հարվածային և արդյոք խոցվել է։ 


© 2009 ARMENPRESS.am