Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդես կգա ուղերձով

15:50, 25 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը հոկտեմբերի 25-ին հանդես կգա ուղերձով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:

«Հոկտեմբերի 25- ին՝ ժամը 19։00-ին, սոցիալական ցանցերի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի էջերով և հայաստանյան լրատվամիջոցների լրատվական թողարկումներում կարող եք հետևել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձին»,- գրել է Մելիքյանը:


© 2009 ARMENPRESS.am