Կանադայի և Հունաստանի ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը

00:08, 24 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի հետ հեռախոսազրույց է անցկացրել, որի ընթացքում, ի թիվ այլ հարցերի, քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր էջում։

«Մենք քննարկել ենք իրավիճակը Արևելյան Միջերկրածովյանում և ընթացիկ անվտանգության հարցերը տարածաշրջանում` ներառյալ Լեռնային Ղարաբաղը, որտեղ ծայրահեղ քայլեր պետք է ձեռնարկվեն` բռնությանը վերջ տալու համար»,- գրել է Շամպայնը։

 

 


© 2009 ARMENPRESS.am