Վաշինգտոնում տեղի կունենա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը ԼՂ հակամարտության հարցով

23:50, 22 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով մեկնել է Վաշինգտոն, որտեղ տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը ։

«Հատուկ հանձնարարությունների գծով մեր դեսպան Իգոր Պոպովը մեկնել է Վաշինգտոն։ Հոկտեմբերի 23-ին այնտեղ տեղի կունենա Լեռնային Ղարաբաղի հարցով նրա շփումները ԱՄՆ ներկայացուցիչների հետ։ Տեղի կունենա նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը»,- ասել է Ռյաբկովը։

 


© 2009 ARMENPRESS.am