Տոնոյանը հանդիպել է ակտիվ մարտական գործողությունների հարակից բնակավայրերի բնակիչների հետ

20:19, 22 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի ակտիվ մարտական գործողությունների հարակից բնակավայրերի բնակիչներ հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 22-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Հանդիպում ակտիվ մարտական գործողությունների հարակից բնակավայրում. խուճապ չկա, բնակիչների մարտական ոգին բարձր է` հայրենի հողին ամուր կառչելու վճռականությամբ»,- գրել է Ստեփանյանը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:


© 2009 ARMENPRESS.am