Արցախի ՊԲ-ն խոցել է թուրքական արտադրության հերթական Bayraktar TB2 ԱԹՍ-ն

19:56, 22 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պաշտպանության բանակի ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են Ադրբեջանի ոկղմից կիրառվող՝ թուրքական արտադրության հերթական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱԹՍ-ի մնացորդները պատկերող տեսանյութը հրապարակվել է ՊԲ ֆեյսբուքի պաշտոնական էջում:


© 2009 ARMENPRESS.am