ՊԲ-ն թեժ մարտեր է մղում Շեխեր և Ջիվանի գյուղերի մատույցներում

19:35, 22 Հոկտեմբեր, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնում է, որ ռազմական գործողություններն ակտիվորեն շարունակվում են առաջնագծի ամբողջ երկայնքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պողոսյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Պաշտպանության բանակն այս պահին թեժ մարտեր է մղում Մարտունու շրջանի Շեխեր և Ջիվանի գյուղերի մատույցներում: Թշնամին ունի կենդանի ուժի մեծ կորուստներ»,- գրել է Պողոսյանը:

 


© 2009 ARMENPRESS.am