Մայր Աթոռում աշխարհասփյուռ թեմերից ստացվում են նվիրատվություններ՝ ի աջակցություն Արցախի

16:43, 22 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում շարունակում են ստացվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերում և համայնքներում ի զորակցություն Արցախի հանգանակված նվիրատվություններ, որոնք փոխանցվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից փոխանցվել է ևս ութ միլիոն ռուբլի գումար, Կանադայի հայոց թեմից՝ երկու հարյուր հիսուն հազար ԱՄՆ դոլար։

Ռումինիայի հայոց թեմից ստացվել է տասներեք հազար երեք հարյուր ԱՄՆ դոլար, Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցուց՝ հինգ հազար եվրո, Միլանի համայնքից՝ երկու հազար երեք հարյուր եվրո գումար։

Բարերար Հարություն Մխչյանի կողմից հատկացվել է տասը հազար ԱՄՆ դոլար։

 


© 2009 ARMENPRESS.am