Կատալունիայի խորհրդարանը Ադրբեջանի ԶՈՒ կողմից քաղաքացիական բնակչությանը թիրախավորումը դատապարտող բանաձև է ընդունել

14:20, 22 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալունիայի խորհրդարանը հոկտեմբերի 21-ին հայտարարություն է ընդունել, որով կոչ է անում վերջ դնել ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղում, դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության վրա հարձակումները և սատարում է կողմերի միջև կառուցողական բանակցություններն՝ ուղղված խնդրի խաղաղ կարգավորմանը, որը պետք է հիմնված լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մեծամասնության կամարտահայտության հիման վրա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը: 


© 2009 ARMENPRESS.am