Արցախի առաջնագծի տարբեր ուղղություններով օջախային համառ մարտերը շարունակվում են

12:21, 22 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի և Ադրբեջանի շփման գծի տարբեր ուղղություններով համառ մարտերը շարունակվում են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Համառ մարտերը շարունակվում են տարբեր ուղղություններով։ Հիմնականում օջախային մարտեր են։ Չեզոքացվում են թշնամու զորքերի տարբեր խմբերը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում է Հովհաննիսյանը։


© 2009 ARMENPRESS.am