ՀՀ-ն հերքում է Գաբալայի և Քյուրդամիրի ուղղությամբ բալիստիկ հրթիռ արձակելու մասին «Ադրբեջանի «ցինիկ սուտը»

10:24, 22 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի հերթական սուտը Հայաստանի կողմից Գաբալայի և Քյուրդամիրի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակելու վերաբերյալ։ 

«Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե Հայաստանը Գաբալայի և Քյուրդամիրի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել, կատարյալ անհեթեթություն  և ցինիկ սուտ է: Հայաստանի Հանրապետության տարածքից որևէ հրթիռ չի արձակվել Ադրբեջանի ուղղությամբ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։


© 2009 ARMENPRESS.am