Ռուս ծովակալը գնահատել է ուկրաինական նոր ռազմածովային բազաների վտանգավորությունը

16:39, 21 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Սեւծովյան նավատորմի նախկին հրամանատար ծովակալ Իգոր Կասատոնովը գնահատել Է Սեւ ծովում պլանավորվող ուկրաինական ռազմածովային բազաների վտանգավորությունը Ռուսաստանի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ, ամենամյա ուղերձով դիմելով Գերագույն ռադային, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել Էր երկու ռազմաբազաների կառուցման մտադրության մասին՝ «Սեւծովյան տարածաշրջանի պաշտպանության համար»:

«Դա պոլիտիկանություն Է, որովհետեւ իսկական բազայի կառուցում՝ ո՞ւմ դեմ: Եթե Ղրիմի դեմ, ապա այնտեղ բազավորված Է հզորագույն միջտեսակային խմբավորումը: Ուկրաինական բազաներում կատերներ են բազավորվելու. միայն անունով Է: Ռազմավարական առումով դրանք ոչ մի նշանակություն չեն ունենալու: Եվ օպերատիվ առումով նույնպես: Դրանք ոչ մի վտանգ Ռուսաստանի համար չեն ներկայացնելու»,-ասել Է Կասատոնովը Նորությունների ազգային ծառայության (HCH) հետ ունեցած զրույցի ժամանակ:

Ծովակալն այն կարծիքն Է հայտնել, որ կառուցումներն ավարտելուց հետո դրանք պահանջվածություն չեն ունենա, այդ թվում նաեւ ՆԱՏՕ-ի եւ Թուրքիայի համար, որոնք այնտեղ չեն տեղակայի իրենց ռազմական ուժերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am