NYT-ն հաղորդել Է ՉԺՀ-ում Թրամփի բանկային հաշվի առկայության մասին

14:14, 21 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հարկային հաշիվները ցույց են տալիս, որ Չինաստանն այն երեք արտասահմանյան երկրներից մեկն Է, որտեղ Միացյալ Նահանգների ղեկավարը բանկային հաշիվ ունի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The New York Times թերթը: Հրատարակության տվյալներով՝ Չինաստանում հաշիվը վերահսկվում Է Trump International Hotels Management LLC ընկերության կողմից, որը հարկերի տեսքով Չինաստանում 188 հազար 561 դոլար Է վճարել 2013-ից մինչեւ 2015 թվականը:

Բացի Չինաստանում ունեցած հաշվից, թերթի տվյալներով, Թրամփը նաեւ բանկային հաշիվներ ունի Մեծ Բրիտանիայում եւ Իռլանդիայում: Նշվում Է, որ օտարերկրյա բանկերում նախագահի հաշիվները ձեւակերպվում են իրավական անձանց անուններով, համապատասխանաբար նրանք չեն երեւում նախագահի հրապարակային ֆինանսական հաշվետվություններում: Հարկային հաշիվները չեն պարունակում մանրամասն տեղեկություններ այն մասին, թե որքան դրամ կարող Է անցնել Թրամփի արտասահմանյան հաշիվներով: Trump Organization-ի իրավաբան Ալան Հարթենը հրատարակությանը հայտարարել Է, որ ընկերությունը «հաշիվ Է բացել չինական բանկում, որը գրասենյակներ ունի Միացյալ Նահանգներում, որպեսզի վճարի այն տեղական հարկերը», որոնք կապված են այնտեղ բիզնես վարելու ջանքերի հետ:

Նա ճշտել Է, որ հաշիվը բացվել Է այն բանից հետո, երբ Trump Organization-ը գրասենյակ Է բացել Չինաստանում «Ասիայում հյուրանոցային գործարքների կարողությունն ուսումնասիրելու համար»: «Ոչ մի գործարք կամ այլ գործնական գործառնություն երբեք չի իրականացվել, եւ 2015 թվականից ի վեր գրասենյակը մնացել Է չգործող»,-հայտարարել Է Հարթենը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am