Արցախի ՀՕՊ-ը հարավային ուղղությամբ խոցել է ադրբեջանական ինքնաթիռ

10:02, 21 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հարավային ուղղությամբ հոկտեմբերի 21-ի ժամը 08:30-ի սահմաններում խոցել են Ադրբեջանի ինքնաթիռ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:

«Իրավիճակը հարաբերական կայուն-լարված է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում է Ստեփանյանը։

 


© 2009 ARMENPRESS.am