Տիգրան Բալայանը նշանակվել է Լյուքսեմբուրգում Հայաստանի արտակարգ և լիազոր դեպան

20:26, 20 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Տիգրան Բալայանը համատեղության կարգով նշանակվել է Լյուքսեմբուրգում Հայաստանի արտակարգ և լիազոր դեպան։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան ԲԱԼԱՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հաագա)»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:


© 2009 ARMENPRESS.am