Վարչապետի որոշմամբ Տաթև Անտոնյանն ազատվել է ԱԽ գրասենյակում զբաղեցրած պաշտոնից

17:48, 20 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 20-ի որոշմամբ Տաթև Անտոնյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության պաշտպանական քաղաքականության բաժնի պետի պաշտոնից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքում:


© 2009 ARMENPRESS.am