Արցախ է տարվել Քրիստոսի խաչափայտի սուրբ մասունքներով` Աշոտ Երկաթի խաչը

13:21, 20 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Արցախ է տարվել Հայոց բանակի Աշոտ Երկաթի խաչը, որի մեջ զետեղված են Քրիստոսի խաչափայտի սուրբ մասունքները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Հոկտեմբերի 20-ին, ժամը 10։00-ին այդ խաչով Պարգև սրբազանը հոգևորականների հետ, գնդերեցների մասնակցությամբ օրհնել է հայոց աշխարհի չորս կողմերը և Հայոց բանակը՝ ի նպաստ խաղաղության և Հայոց հաղթանակի։

2012թ.Հայոց բանակի 20-ամյա հոբելյանի առթիվ Հայրապետական կոնդակով Հայոց բանակին պահապան է հռչակվել Մայր Աթոռ Ս. Էջմիածնում պահվող հայոց Աշոտ Բ Երկաթ թագավորի Սուրբ Խաչը, որի մեջ ամփոփված է Տիրոջ կենարար խաչափայտի մասունքը:


© 2009 ARMENPRESS.am