Արցախի ՊԲ-ին հաջողվել է խոցել թուրքական արտադրության Bayraktar TB2 տեսակի ԱԹՍ

00:43, 20 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պաշտպանության բանակի կողմից այսօր խոցված հինգ անօդաչուներից մեկի մնացորդները պատկերող տեսանյութը թույլ է տալիս եզրակացնել, որ դրանցից առնվազն մեկը թուրքական արտադրության Bayraktar TB2 տեսակի ԱԹՍ է:  

Տեսանյութում երևում է սարքի սենսորային և տեսանկարահանող բլոկը, որը նույնական է Bayraktar TB2 ԱԹՍ-ի համանման բլոկի հետ: Բացի այդ, տեսանյութում երևում է սնուցող լարերից մեկը, որի վրա թուրքերեն լեզվով գրված է GÜÇ ve Haberleşme Kablosu (հայերեն՝  սնուցման և կապի կաբել):

Սպասում ենք լրացուցիչ պաշտոնական հաստատման: 


© 2009 ARMENPRESS.am