Էրդողանը խրախուսում է ԼՂ բնակչության նկատմամբ էթնիկ զտման փորձերի իրականացումը. Անն Իդալգո

14:08, 19 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմը գործում է ազգայնական ոգով, ժխտում Հայոց ցեղասպանության իրողությունը և, կարծես, խրախուսում Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ էթնիկ զտման փորձերի իրականացումը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Nouvelles d`Armenie-ին տված հարցազրույցում այդ մասին հայտարարել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:

«Ամեն անգամ Երևան գնալիս հարգանքի տուրք եմ մատուցել միլիոնավոր զոհերի հիշատակին և ամեն անգամ զարմանում եմ, թե ինչպես են մարդիկ պլանավորել և իրականացրել նման հանցագործություններ: Մարդկությունը ենթադրում է, որ այդ մեխանիզմներից մի քանիսը կարելի է վերագրել ժամանակին: Բայց յուրաքանչյուր ցեղասպանության հետ, և ես նրանցից երկուսի ժամանակակիցն եմ (Կամբոջա և Ռուանդա), գործում են նույն դժոխային մեխանիզմները. մյուսի ժխտումը, համակարգված ոչնչացման ցանկությունը, անպատժելիության զգացումը մահացու են:

Մենք դեռևս չենք հասել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, բայց կարող էինք հասնել, և ես ցուցաբերում եմ յուրահատուկ զգոնություն: Թուրքիայի ներգրավումը հայերի դեմ հակամարտության մեջ, ցավոք, արթնացնում է ցեղասպանության հիշողությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում»,- ասել է Անն Իդալգոն:


© 2009 ARMENPRESS.am