Սասուն Միքայելյանն Արցախում բեկորային վիրավորում է ստացել. նրա կյանքին վտանգ չի սպառնում

12:32, 19 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանն արցախա-ադրբեջանական շփման գծում մարտական գործողությունների ընթացքում բեկորային վիրավորում է ստացել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին ԵԿՄ լրատվության վարչությունից:

«Նա վիրավորում է ստացել ոտքերի և մեջքի շրջանում: Այս պահին բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն»,- նշեցին ԵԿՄ-ից:

Լիլիթ Դեմուրյան


© 2009 ARMENPRESS.am