Վերջին օրերին Ադրբեջանի ԱԹՍ հարվածներից վնասվել են Գեղարքունիքի Սոթք և Կութի համայնքների դպրոցները

11:42, 19 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի պայմաններում թշնամու ԱԹՍ֊ների վերջին օրերի հարվածների հետևանքով վնասվել են Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութի համայնքների միջնակարգ դպրոցները։ Հարվածների ալիքից կոտրվել են ուսումնական հաստատությունների պատուհանների ապակիները, պատերին առաջացել են ճաքեր։ Բարեբախտաբար, դպրոցների վարչական անձնակազմը և այլ աշխատակիցներ չեն տուժել։

«ՀՀ ԿԳՄՍՆ-ն և մարզպետարանն անմիջապես քայլեր են նախաձեռնելու՝ պատճառված վնասը վերականգնելու և ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու ուղղությամբ»,-նշում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:


© 2009 ARMENPRESS.am